Հայաստանի արտգործնախարարի և Մադագասկարի ԱԳ նախարարի հեռախոսազրույցը

30 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 30-ին արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանկոֆոնիայում նախագահող երկրի՝ Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց երկկողմ օրակարգրի հարցերին, մասնավորապես բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը։

Հայաստանի և Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր փոխանակեցին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
 

Տպել էջը