Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

24 հունվարի, 2018

Հունվարի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ։

Հանդիպման սկզբում դեսպան Սադոյանը նախարար Իզորիային փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ողջույնները։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի և հետագա հեռանկարային ուղղությունների վերաբերյալ՝ այս համատեքստում հատկապես կարևորելով ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցությունը։

Նախարար Իզորիան գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև առկա ռազմական համագործակցության կապակցությամբ և հայտնեց, որ այս տարի նախատեսված է իր պաշտոնական այցը Հայաստան։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին, Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը և դեսպանության խորհրդական Կարեն Պարունակյանը։
 

Տպել էջը