Դեսպան Սադոյանի հանդիպումը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ

25 հունվարի, 2018

Հունվարի 25-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։

Հանդիպմանը կողմերն անդրադարձան Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցության մի շարք ուղղությունների և վստահություն հայտնեցին, որ պետք է առավել խորացնել և ամրապնդել երկու քաղաքների միջև հարաբերությունները։

Կողմերն ընդգծեցին քաղաքային իշխանությունների մակարդակով ակտիվ փոխշփումների կարևորությունը և այդ համատեքստում անդրադարձ կատարեցին այս տարի նախատեսվող փոխադարձ այցերին առնչվող հարցերի։

Տեղեկացնելով, որ այս տարի կլրանա մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը՝ դեսպան Սադոյանը Թբիլիսիի քաղաքապետին հրավիրեց այցելել Երևան և մասնակցել այդ առիթով կազմակերպվելիք տոնակատարություններին։
 

Տպել էջը