Դեսպան Մելքոնյանը հանդիպեց Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմադ Աբուլ Ղեյտին

07 փետրվարի, 2018

Փետրվարի 7-ին տեղի ունեցավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի և Արաբական Պետությունների Լիգայի (ԱՊԼ) Գլխավոր Քարտուղար Ահմադ Աբուլ Ղեյտի հանդիպումը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մելքոնյանն Ահմադ Աբուլ Ղեյտին ներկայացրեց ս.թ. հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը և գագաթաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները՝ հույս հայտնելով, որ Կազմակերպությունը գագաթաժողովին ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակով:

Ահմադ Աբուլ Ղեյտը և Արմեն Մելքոնյանն անդրադարձան Հայաստան-ԱՊԼ համագործակցության և կայուն երկխոսության խթանման հնարավորություններին, ինչպես նաև մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Տպել էջը