Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Դանիայի մշակույթի նախարարի հետ

14 մարտի, 2018

Մարտի 14-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Դանիայի մշակույթի նախարար Մեթե Բոկի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան մշակույթի բնագավառում համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, համատեղ մշակութային միջոցառումների անցկացման հնարավորությանը:

Նախարար Բոկը ջերմությամբ հիշեց անցյալ սեպտեմբերին Երևան կատարած իր այցը և հանդիպումը ԱԳ նախարարի հետ:

Էդվարդ Նալբանդյանը և Մեթե Բոկը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Դանիայի Թագավորության մշակույթի նախարարության միջև մշակույթի և արվեստի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Երկուստեք շեշտվեց, որ փաստաթուղթը կխթանի մշակույթի բնագավառում հայ-դանիական փոխգործակցությունը։
 

Տպել էջը