Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի նիստին

20 մարտի, 2018

Մարտի 20-ին Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ուենցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերով հանձնաժողովի Երևանում գումարված նիստին:

Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի նիստը, որին մասնակցում էին Ֆրանկոֆոնիայի ավելի քան 27 երկրներ ներկայացնող բարձրաստիճան պատվիրակություններ, բացեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

Նախարար Նալբանդյանն իր խոսքում շնորհավորեց ներկաներին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ, մանրամասն ներկայացրեց հոկտեմբերին Երևանոմ կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։

Տպել էջը