Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի և Հայաստանի ու Մադագասկարի արտգործնախարարների հանդիպումը

23 մարտի, 2018

Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՖՄԿ-ում նախագահող Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձակայի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։

Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, արտգործնախարարների համաժողովի, մշտական խորհրդի, նաև հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։

Միկաել Ժանը, Էդվարդ Նալբանդյանը և Անրի Ռաբարի-Նձական մանրամասն անդրադարձան գագաթաժողովի բովանդակային հարցերին՝ ընդունվելիք փաստաթղթերին, քննարկումների գլխավոր ուղղություններին։

Մտքեր փոխանակվեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեության մի շարք ուղղությունների շուրջ։
 

Տպել էջը