Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին

26 մարտի, 2018

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 26-ին ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Ամերիկայի հայկական համագումարի գործունեությանը։

Էդվարդ Նալբանդյանն ու Վան Գրիգորյանը մտքեր փոխանակեցին համահայկական օրակարգի հարցերի շուրջ: 

Տպել էջը