Դեսպան Արմեն Մարտիրոսյանի աշխատանքային այցը Բանգլադեշ

27 մարտի, 2018

Մարտի 26-ին Բանգլադեշում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը (նստավայրը՝ Նյու Դելի) Դաքքայում մասնակցեց Բանգլադեշի անկախության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Ացի շրջանակներում դեսպան Մարտիրոսյանը հանդիպում ունեցավ Բանգլադեշի ԱԳ նախարարությունում, որի ընթացքում քննարկվեցին Հայաստան-Բանգլադեշ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր։

Մարտի 27-ին դեսպան Մարտիրոսյանին ընդունեց Բանգլադեշի մշակույթի նախարար Ասադուզաման Նուրը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև Բանգլադեշում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրները։

Հայկական հուշարձանների պահապանության հարցը դեսպան Մարտիրոսյանը քննարկեց նաև Յունեսկոյի հարցերով Բանգլադեշի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սոհորաբ Հուսեյնի հետ։

Տպել էջը