Էդվարդ Նալբանդյանը գրառում կատարեց Ռուսաստանի դեսպանության սգո մատյանում

28 մարտի, 2018

Մարտի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն, ցավակցություն հայտնեց և գրառում կատարեց Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ բացված սգո մատյանում։
 

Տպել էջը