Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Հայաստանում Լիտվայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

20 ապրիլի, 2018

Ապրիլի 20-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Էրիկաս Պետրիկասին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-լիտվակական հարաբերությունների առավել ընդլայնմանը և խորացմանը ուղղված բեղմնավոր գործունեության համար: Նախարարը հաջողություն մաղթեց Էրիկաս Պետրիկասին իր հետագա գործունեության մեջ:

Դեսպան Պետրիկասը նշեց, որ իր առաքելության ամբողջ ընթացքում զգացել է ԱԳ նախարարության աջակցությունը՝ հայ-լիտվական հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում: Լիտվայի դեսպանը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների միջև կապերը շարունական զարգացում կապրեն՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների:

Ի գնահատանք հայ-լիտվական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի՝ ԱԳ նախարարը Լիտվայի դեսպանին հանձնեց ԱԳՆ Պատվո մեդալը:

 

Տպել էջը