Էդվարդ Նալբանդյանի դասախոսությունը ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում

04 մայիսի, 2018

Մայիսի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը դասախոսությամբ հանդես եկավ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2017-2018թթ. ծրագրի ունկնդիրների, ինչպես նաև 2018թ. Դիվանագետների և պետական այլ գերատեսչությունների արտաքին կապերի վարչությունների աշխատակիցների վերապատրաստման ծրագրի մասնակիցների առջև:

Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և հիմնական ուղղությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, տեղեկացրեց Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստման, դրա շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների և գագաթաժողովին ընդառաջ մշակվող փաստաթղթերի մասին։

Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և վերապատրաստման դասընթացի մասնակիցների հարցերին:

Տպել էջը