Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի հետ
16 մայիսի, 2018Մայիսի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի հետ։
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նախարար Բախտաձեն նշեց, որ երկու երկրներն էլ պետք է հատուկ ուշադրություն դարձնեն առևտրական հարաբերություններին, որոնք պետք է բարձրացվեն երկու երկրների միջև եղած ջերմ հարաբերությունների մակարդակին։
Նախարարը կարևորեց նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու նշանակությունը՝ ընդգծելով, որ դա մեծ ներուժ ունեցող նախագիծ է։