Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի հետ

24 մայիսի, 2018

Մայիսի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի հետ:

Հանդիպմանը քննարկվեց տրանսպորտի բնագավառում հայ-վրացական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակության հեռանկարները, ճանապարհաշինության ոլորտին առնչվող հարցեր:

Նախարար Ցքիտիշվիլին իր հերթին ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերն ու նախագծերը և վստահություն հայտնեց, որ ՀՀ դեսպանի կողմից բարձրացված հարցերը մոտ ապագայում իրենց լուծումը կստանան։

Տպել էջը