Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի հանդիպումը Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի հետ

24 մայիսի, 2018

Մայիսի 24-ին դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքավարության հանդիպում ունեցավ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Մորիս Գուրդո-Մոնտանյի հետ:

Զրուցակիցներն ընդգծեցին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ բարեկամական հարաբերությունները, դրանք խորացնելու անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում կարևորելով ինչպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը, նախագահ Մակրոնի պետական այցը հոկտեմբերին, այնպես էլ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի առաջիկա այցը:

Երկուստեք կարևորվեց Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների խաղաղ հանգուցալուծումը:

Տպել էջը