Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հանդիպումը ԵՄ-ում ՖՄԿ մշտական ներկայացուցչության ղեկավարի հետ
15 հունիսի, 2018Հունիսի 15-ին Բելգիայում և Լյուքսեմուրգում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ ԵՄ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցչության ղեկավար Ստեֆան Լոպեսի հետ։
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքերը և նախատեսվող միջոցառումները: Այս համատեքստում զրուցակիցները մանրակրկիտ անդրադարձան Բելգիայի տարբեր քաղաքներում առաջիկայում նախատեսվող համատեղ միջոցառումների անցկացման նախապատրաստական աշխատանքներին:
Թաթուլ Մարգարյանը և Ստեֆան Լոպեսը քննարկեցին ՖՄԿ շրջանակներում երկկողմ համագործակցության հետագա առավել խորացման հեռանկարները՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ դրա համար առկա են բոլոր նախադրյալները: