ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերապատրաստման դասընթացի բացման արարողությանը

22 հունիսի, 2018

Հունիսի 22-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամում սիրիացի փորձագետների համար տեղի ունեցող «Ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերապատրաստման դասընթաց»-ի բացման արարողությանը:

Ողջունելով մասնակիցներին՝ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ դասընթացը լավ հնարավորություն է ընձեռում ամրապնդելու մշակութային ժառանգության մասնագետների և գիտաշխատողների տեխնիկական կարողությունները` հայ փորձագետների լավագույն փորձի ուսումնասիրությամբ, ինչպես նաև ստեղծելու հիմքեր հետագա արդյունավետ համագործակցության համար:

Տեղեկանք. Դասընթացը համատեղ կազմակերպվել է «Մատենադարան» և «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամների, ինչպես նաև Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի աջակցությամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սիրիայի մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանություն» ծրագրի շրջանակներում: Վերջինս ֆինանսավորվում է Եվրոպական միության և աջակցություն ստանում Ավստրիայի Հանրապետության ու Ֆլանդրիայի կառավարությունների կողմից:

Տպել էջը