Երևանում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 38-րդ հանդիպումը
27 հունիսի, 2018Հունիսի 27-ին Երևանում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպումը:
Հանդիպման ընթացքում ելույթով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ իր խոսքում անդրադառնալով ՍԾՏՀԿ նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթություններին, իրականացված աշխատանքներին, ՍԾՏՀԿ շրջանակներում տարածաշրջանային տնտեսական և առևտրային առավել արդյունավետ համագործակցության հնարավորություններին:
Արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպման ընթացքում տեղի ունեցավ ՍԾՏՀԿ-ում նախագահության հանձնման արարողությունն Ադրբեջանին:
Հանդիպման ավարտին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով: