Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հանդիպումները Մարսելում
05 հուլիսի, 2018Հուլիսի 4-ից 5-ը Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Մարսել այցելության շրջանակներում հանդիպեց Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենին, Պրովանս Ալպ-Կոտ դ’Ազյուր (ՊԱԿԱ) ռեգիոնի խորհրդի փոխնախագահ Կարոլին Պոզմենտիեին, տարածաշրջանի պրեֆեկտ Պիեր Դարտուին:
Հանդիպումներին դեսպանը երախտագիտությամբ նշեց, որ Մարսելը առաջին քաղաքն էր, որ ընդունեց ցեղասպանությունից մազապուրծ հայերին, ովքեր հետագայում իրենց նպաստը բերեցին ինչպես քաղաքի, տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ Ֆրանսիայի զարգացմանը: Մարսելում և շրջանում բազմաթիվ են ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողները, անվանի հայերի հուշարձանները, նրանց անունները կրող փողոցները և հրապարակները:
Քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցության հարցեր, վերջիններիս զարգացման ներուժը, սեպտեմբերին Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումներին, հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Ֆրանկոֆոնիայի ավանին Մարսել քաղաքի և տարածաշրջանիի մասնակցության հարցերը: