ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի վարչության պետին

19 հուլիսի, 2018

Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Դաֆնե Բերգսմային։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննեոս Դաուման։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվեց բազմակողմ ձևաչափով հայ-նիդերլանդական համագործակցության դրական դինամիկայի պահպանումը և ավելացումը։ Հանգամանալից անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ համագործակցությանը, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման ընթացքին։

Նազարյանը և Բերգսման մտքեր փոխանակեցին Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ։ Կարևորվեց ՀՀ կառավարության կողմից գերակայություն հռչակված լայնածավալ բարեփոխումների հաջող կենսագործումը։ Զրուցակիները մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։   

Տպել էջը