Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ
27 հուլիսի, 2018Հուլիսի 27-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։
Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանը և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։