ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Ֆրանսիայի նախագահի խորհրդականին
27 հուլիսի, 2018Հուլիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Ֆրանսիայի նախագահի խորհրդական Ժան-Մարկ Բերթոնին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Բրյուսելում ավելի վաղ տեղի ունեցած Փաշինյան-Մակրոն հանդիպմանը, հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստան կատարելիք պետական այցի հետ կապված հարցերին։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին քաղաքական ու տնտեսական բնագավառներում առկա բովանդակային միջպետական երկխոսության ընթացքը և քննարկեցին կրթական, գիտական և մշակութային ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգը: