ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննա Կարին Օստի հետ

23 օգոստոսի, 2018

Oգոստոսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննա Կարին Օստին:

Տիկին Օստը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին հանձնեց իր նշանակման վերաբերյալ նամակը, որից հետո կողմերն անդրադարձան Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումներին, փախստականների և միգրացիայի ոլորտներում ՀՀ առաջնայնություններին, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ հարցերի:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր գնահատեց հայաստանյան գրասենյակի նախկին ղեկավարի աշխատանքը և հույս հայտնեց, որ տիկին Օստի ղեկավարությամբ գրասենյակի հետ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի:

Տպել էջը