Դեսպան Մելքոնյանի հանդիպումը Եգիպտոսի Ներգաղթի և արտագաղթածների նախարարի հետ

03 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 3-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպեց ԵԱՀ Ներգաղթի և արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մելքոնյանը ներկայացրեց սփյուռքի հետ համագործակցության, օտար երկրներում հայապահպանության և հայրենիքի բարգավաճմանը նպաստելու նպատակով համազգային ներուժը համախմբելու Հայաստանի հարուստ փորձը:

Նաբիլա Մաքրամը բարձր գնահատեց Եգիպտոսի հանրային կյանքում եգիպտահայ համայնքի ավանդաբար ունեցած նշանակալի ներդրումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին սփյուռքի հարցերով երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հեռանկարները, մտքեր փոխանակվեցին այդ ուղղությամբ գործնական քայլերի և փոխադարձ շփումների ակտիվացման հնարավորությունների շուրջ։

Տպել էջը