Դեսպան Տոլմաջյանը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարին

03 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 3-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին և դրա նախօրեին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝Հայաստան պետական այցին առնչվող հարցեր:

Անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քայլերին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում համագործակցությանը:

                

Տպել էջը