Շվեյցարիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

10 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Ստեֆանո Լազարետտոյին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Հանդիպմանը Կարեն Նազարյանը շնորհավորեց դեսպանին նշանակման առիթով՝ մաղթելով արգասաբեր և արդյունավետ գործունեություն՝ միտված երկու երկրների միջև բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը։ Նախարարի տեղակալը կարևորեց Շվեյցարիայի՝ որպես ՀՀ կարևոր գործընկերոջ կողմից տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման աջակցության ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների շարունակականությանը՝ այդ առնչությամբ առանձնացնելով Հայաստանի և Շվեյցարիայի արդյունավետ շփումները միջազգային ու տարածաշրջանային կառույցների շրջանակներում։

Իր հերթին դեսպան Լազարետտոն վստահեցրեց, որ պատրաստակամ է ջանքեր ներդնել երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ՝ առավել խորացնելու հայ-շվեցարական քաղաքական ու տնտեսական երկխոսությունը։

Տպել էջը