ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչի մասնակցությունը Մարդու իրավունքների իրականացման տարեկան հանդիպմանը

10 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 10-ին Վարշավայում մեկնարկեց ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը: Մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերին նվիրված տարածաշրջանային ամենախոշոր միջոցառմանը մասնակցում են ԵԱՀԿ մասնակից և գործընկեր պետությունների, ԵԱՀԿ կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով Վարշավայի տարեկան հանդիպման բացման նիստին՝ ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ներկայացուցիչ Վահե Գևորգյանը մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝  ընդգծելով, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները ձևավորել են մարդու իրավունքների, արդյունավետ կառավարման և ժողովրդավարության վերաբերյալ հասարակական կոնսենսուս։

Հակամարտությունների համատեքստում ՀՀ ներկայացուցիչը կարևորվեց ուժի կիրառման բացառումը, խաղաղ երկխոսությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացումը, այդ թվում՝ հակամարտությունից տուժած բնակչության իրավունքների հասցեագրամբ:

Վահե Գևորգյանը մտահոգություն հայտնեց տարեկան հանդիպմանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցության սահմանափակմանն ուղղված փորձերի կապակցությամբ և կարևորեց մարդու իրավունքների ոլորտում իրական երկխոսության կայացումը:

 

Տպել էջը