Դեսպան Բաղդասարյանն այցելեց Իտալիայի Ապուլիա նահանգ

11 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 8-ից 11-ը Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանն աշխատանքային այց կատարեց Իտալիայի Ապուլիա նահանգ:

Այցի շրջանակներում դեսպանը հանդիպումներ ունեցավ Ապուլիա նահանգի նախագահ Միկելե Էմիլիանոյի, պրեֆեկտ Մարիլիզա Մանյոյի, Բարիի քաղաքապետ Անտոնիո Դեկարոյի, Բարիի Պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտոր Էուջենիո դե Շաշոյի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ապուլիայում հայ համայնքի ակտիվ ներկայացվածոթյան և պատմական սերտ առնչությունների շնորհիվ բոլոր հանդիպումներն անցան առանձնահատուկ ջերմ մթնոլորտում: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ակտիվացնելու տնտեսական և մշակութային շփումները:

Դեսպան Բաղդասարյանը ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ Տրիկազե քաղաքում մասնակցեց Սալենտոյի 15-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությանը, որի շրջանակներում մենահամերգով հանդես եկավ Հայաստանից ժամանած «Նարեկացի» նվագախումբը:  

 

Տպել էջը