Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք

11 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 11-ին Մանհայմի և Ռայն Նեկար մարզի առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) և «Սալոն Դիպլոմատիկ» կազմակերպության հրավերով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը Մանհայմի ԱԱՊ-ում հանդես եկավ ծավալուն դասախոսությամբ` նվիրված ՀՀ-ԵՄ հարաբերություններին և Հայաստանի տնտեսական հնարավորություններին:

Բացման խոսքով հանդես եկավ Մանհայմի փոխքաղաքապետ Միխաել Գրյոտչը:

Նույն օրը դեսպանը հանդիպեց Մանհայմի քաղաքապետ դր. Պետեր Քուրցին: Դեսպան Սմբատյանը գրառում կատարեց քաղաքի «Ոսկե գրքում»: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Այցի շրջանակներում Աշոտ Սմբատյանը հանդիպեց նաև Մանհայմի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Էրնստ-Լյուդվիգ Ֆոն Թադենի հետ:

Տեղեկանք. Մանհայմի համալսարանը հիմնադրվել է 1907թ. և Գերմանիայում հայտնի է բնագիտության, հատկապես` մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բնագավառներում գրանցված հաջողություններով:

Տպել էջը