ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևայի հետ

11 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 11-ին ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային՝ սթ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով։

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի, արտգործնախարարների համաժողովի, մշտական խորհրդի, ինչպես նաև հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։

Կողմերն անդրադարձան նաև Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի Հայաստան կատարելիք այցելությանը՝ որպես համագործակցության արժեքավոր հարթակ կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ձևաչափը:

Տպել էջը