Ֆրանսահայ ականավոր գեղանկարիչների նկարների ցուցադրություն Լիբանանում

13 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 13-ին Լիբանանում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների հովանավորությամբ կազմակերպվեց ֆրանսահայ ականավոր գեղանկարիչներ Ժանսեմի, Գառզուի, Էդգար Շահինի, Շարթի և Ասսադուրի գործերի ցուցադրությունը:

Միջոցառմանը ներկա էին պետական հաստատությունների, դիվանագիտական կորպուսի, ակադեմիական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ:

Ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և Ֆրանսիայի դեսպան Բրունո Ֆուշեն: Նրանք արժևորեցին հայազգի արվեստագետների ուրույն ստեղծագործական ոճը, նվաճումները և ներդրումը:

Իր խոսքում դեսպան Մկրտչյանը կարևորեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, որի լավագույն ապացույցը 2018թ. հոկտեմբերին գագաթնաժողովի հյուրընկալումն է Երևանում:

Տպել էջը