Դեսպան Սմբատյանի և ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության պետքարտուղար Թոմաս Բարայսի հետ հանդիպումը

19 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 19-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության պետքարտուղար Թոմաս Բարայսի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան ԳԴՀ Կանցլեր Անգելա Մերկելի` Հարավային Կովկաս կատարած այցին և դրա շրջանակներում Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Կողմերը մասնավորապես ընդգծեցին հայ-գերմանական տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը, հատկապես` տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տուրիզմի ոլորտներում: 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց  ընթացիկ տարվա ընթացքում գերմանացի գործարարների` Հայաստան կատարելիք այցի ժամկետների վերաբերյալ:

 

Տպել էջը