ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ընդունելություն Բուխարեստում

20 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 21-ին Ռումինիայում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին:

Ընդունելությանը ներկա էին Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն, Ռումինիայի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, տասնյակ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, պետական հաստատությունների և ընկերությունների ներկայացուցիչներ, մտավորականներ:

Միջոցառմանը մասնակցում էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ՌՀՄ փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, ինչպես նաև ռումինահայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ։

Բացման հանդիսավոր խոսքով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Նեկուլաեսկուն:

Ընդունելության ընթացքում ներկաներն ունկնդրեցին հայկական երաժշտություն՝ ջութակահար Գաբրիել Վոյկու-Անտոնյանի կատարմամբ: Այնուհետև «Վարդավառ» խումբը ներկաների ուշադրությանը ներկայացրեց հայկական պարեր:

 

Տպել էջը