Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Աբու Դաբիում

21 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 21-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Աբու Դաբիի Ազգային վարչության կողմից կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում Աբու Դաբիի Ս. Նահատակաց եկեղեցու համալիրի «Սուրեն Գոժաքեան» սրահում, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՄԷ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արտակ Հովհաննիսյանը: Ներկաներին շնորհավորելով ՀՀ անկախության տարեդարձի առթիվ՝ նա կարևորեց հայկական պետականության դերը հայկական ինքնության և ազգային արժեքների պահպանման և զարգացման գործում:

Միջոցառման ընթացքում բանախոսությամբ հանդես եկան Աբու Դաբիի ազգային վարչության նախկին ատենապետ Վարդգես Արզումանեանը, Աբու Դաբիի հոգևոր հովիվ, Հոգշ. Տ. Վաչէ Վրդ. Վաչե Պալըքճեանը, ով իր խոսքում կարևորեց հայկական պետականության հետագա զարգացումն ու հզորացումը: Երաժշտական կատարումներով հանդես եկավ երգիչ Ռաֆֆի Հալեպլեանը:

 

Տպել էջը