Հայաստանի անկախության 27-ամյակին և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառում Լոնդոնում

23 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 23-ին Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ։

Միջոցառմանը ներկա էին հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, ով ներկայացրեց անկախության նախորդ տարիների ձեռքբերումներն ու հաջողությունները՝ կարևորելով համաժողովրդական շարժման արդյունքները, ինչպես նաև ընդգծելով Հայաստան-Սփյուռք կապերի կարևորությունը: Նա իր խոսքում  անդրադարձ կատարեց նաև Հայաստանի առաջին Հանրապետության պատմական նշանակությանը:

Երեկոյի ընթացքում հայրենասիրական, ժողովրդական և աշուղական երգերի կատարումներով հանդես եկան հատուկ այս առիթով Հայաստանից հրավիրված Արտեմ Խաչատուրը իր նվագախմբի հետ և երգիչ Վարդան Բադալյանը:

Տպել էջը