ԱԷՄԳ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն ընտրվեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նախագահի տեղակալ

24 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 24-ին Վիեննայում կայացավ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ)  Կառավարիչների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեցին սեպտեմբերի 17-21-ը կայացած ԱԷՄԳ Գլխավոր կոնֆերանսի 62-րդ նստաշրջանի, այդ թվում' Կառավարիչների խորհրդի նոր անդամների և ղեկավար կազմի ընտրությունների արդյունքները:

Նիստի ընթացքում Կառավարիչների խորհրդի 2018-2019թթ. համար նախագահի պաշտոնում միաձայն հաստատվեց Հորդանանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Լենա Ալ Հադիդի թեկնածությունը, իսկ նույն ժամկետի համար նրա տեղակալներ միաձայն ընտրվեցին Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը և Բելգիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան ժիսլեն դ՚Հուպը:

Հանդիպման ընթացքում դեսպան Կիրակոսյանը հանդես եկավ հակիրճ ելույթով:

Տպել էջը