ՀՀ նախագահի հրամանագիրը Քուվեյթի Պետությունում Սարմեն Բաղդասարյանին արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ

25 սեպտեմբերի, 2018

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

ՍԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Սարմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ): 


ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 

 

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2018թ. սեպտեմբերի 25
Երևան 
ՆՀ-419-Ա

 

Սարմեն Բաղդասարյան - CV

Տպել էջը