Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ

27 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-իսրայելական հարաբերությունների շուրջ՝ շեշտելով դրանց զարգացման համար առկա մեծ ներուժը: Նրանք անդրադարձան Միացյալ Նահանգների հայկական և հրեական համայնքների միջև առկա համագործակցությանը և դրա հեռանկարներին։ Քննարկվեցին միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

ԱԳ նախարարը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները։ Նա անդրադարձավ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի առաջմղման գործում Հայաստանի շարունակական նախաձեռնություններին։

Տպել էջը