ՀՀ և Ալժիրի ԱԳ նախարարների հանդիպումը

27 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ալժիրի իր գործընկերոջ՝ Աբդելքադեր Մեսսահելի հետ։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարարներն ընդգծեցին տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով գործնական քայլեր ձեռնարկելու հանձնառությունը՝ այս համատեքստում կարևորելով երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը:

ԱԳ նախարարները նաև անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության զարգացման հեռանկարներին:

Հայաստանի և Ալժիրի ԱԳ նախարարները քննարկեցին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին և նախատեսվող հարակից միջոցառումներին առնչվող հարցեր:

Տպել էջը