Հայաստանի ԱԳ նախարարի և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարի հանդիպում

27 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 27-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների միջև բարձր և բարձրագույն մակարդակներում վերջին շրջանում տեղի ունեցող պարբերական հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ընդլայնման համար:

Զոհրաբ Մնացականյանն ու Ժան-Բատիստ Լըմուանը հանգամանալից անդրադարձ կատարեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, դրա շրջանակներում ընդունվելիք փաստաթղթերին և կազմակերպվելիք միջոցառումներին:

 

Տպել էջը