Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս
02 հոկտեմբերի, 2018Հոկտեմբերի 2-ին, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին ընդառաջ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների, Գագաթաժողովի և հարակից միջոցառումների ներկայացմանը:
Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթաժողովի անցկացման արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը, Պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանը, ԱԳ նախարարի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Վահագն Աթաբեկյանը, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, և ՀՀ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը:
Ասուլիսի ավարտին բանախոսները պատասխանեցին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի լուսաբանման համար հավատարմագրված հայ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին։