Երևան քաղաքի 2800-ամյա հոբելյանին նվիրված համերգ Վիեննայում

19 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 19-ին, Երևան քաղաքի 2800-ամյա հոբելյանի առթիվ Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից Վիեննայում կազմակերպվել էր «Karen Asatryan&Armenian Spirit» ջազային համույթի համերգը:

Համերգին ներկա էին Ավստրիայի խորհրդարանի պատգամավորներ, արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Ավստրիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Համերգից առաջ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, անդրադարձավ աշխարհի հինավուրց մայրաքաղաքներից մեկի՝ Երևանի ճարտարապետամշակութային առանձնահատուկ հմայքին, 20-րդ դարասկզբից սկսած հայոց պետականության կայացման գործում ունեցած կարևորագույն դերին ու այսօր աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք հանդիսանալու հանգամանքին:

Միջոցառման ընթացքում «Karen Asatryan&Armenian Spirit» ջազային համույթը ներկայացրեց ավանդական հայկական մեղեդիները ֆոլկ ջազային մշակմամբ:  Ցուցադրվեց նաև Երևան քաղաքին նվիրված վավերագրական ֆիլմ, իսկ ցուցասրահում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Երևանի քաղաքապետարանի թանգարանի կողմից տրամադրված լուսանկաների ցուցահանդեսին:

Տեսանյութերը հասանելի են հետևյալ հղումներով`

https://bit.ly/2PUNYXA

https://bit.ly/2ReaR8v

Տպել էջը