ՀՀ անկախության տոնին, Առաջին հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառում

29 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 29-ին Բուենոս Այրեսի Ալվեար Պալաս հուրանոցի Վերսալ հանդիսությունների սրահում ՀՀ դեսպանության և Արգենտինայի հայ համայնքի համատեղ ջանքերով տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին, Առաջին հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին:

Ընդունելությանը մասնակցում էին Արգենտինայի արտաքին գործերի փոխնախարար Դանիել Ռայմոնդին և ԱԳՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային կոնգրեսի երկու պալատներից խորհրդարանականներ, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Ներկա էր նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով Արգենտինայում է գտնվում Հայաստանի և Արգենտինայի, ինչպես նաև՝ Հայաստանի և Ուրուգվայի միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

Ընդունելության մասնակիցներին ուղղված իր խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին Հայաստանի համար նշանավոր իրադարձությունների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը ներկա գտնվելու համար և ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի մասին ուշագրավ փաստեր:

Տպել էջը