Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներ Բաթումում

03 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 3-ին Երևանի 2800-ամյակի կապակցությամբ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կազմակերպվեց լուսանկարչական ցուցահանդես, կինոդիտում և ընդունելություն:

Էրեբունի-Երևանի հիմնադրման, հազարամյակների պատմության դրվագների, Հայաստանի 12-րդ մայրաքաղաքի ներկայի, ինչպես նաև հայ-վրացական դարավոր բարեկամության և համագործակցության մասին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:

Միջոցառմանը ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Բաթումի քաղաքապետ Լաշա Կոմախիձեն։ Իր խոսքում քաղաքապետն անդրադառնալով հայ-վրացական ավանդական կապերին և երևանյան իր խորը տպավորություններին:

Միջոցառումներին ներկա էին Բաթումի մտավորականության ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվը, աջարահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներն ու անդամները, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ։

 

Տպել էջը