Դեսպան Բաղդասարյանի հանդիպումը Քուվեյթի ԱԳ նախարարի հետ

05 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 5-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Քուվեյթի Պետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Շեյխ Սաբահ Խալեդ ալ-Համադ ալ-Սաբահին։

Հանձման արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում Քուվեյթի արտգործնախարարն արդյունավետ գործունեություն մաղթելով դեսպանին՝ ընդգծելով որ բարեկամ Հայաստանի հետ ունեցած դիվանագիտական հարաբերությունների 24-ամյա ուղին լավ հիմք է միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար։

Նախարարի կողմից առանձնահատուկ կարևորվեց միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և քուվեյթցի զբոսաշրջիկների աճող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև գոհունակությամբ նշվեց Քուվեյթում հայ համայնքի նշանակալից դերակատարությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար` ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց Քուվեյթի Պետությանը աջակցության և սերտ փոխգործակցության համար և հավաստիացրեց, որ իր ողջ ջանքերը կներդնելու առկա համագործակցությունը բոլոր ուղղություններով ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ:

Դեսպան Բաղդասարյանն իր խոսքում շեշտեց տնտեսական կապերի ընդլայնման և քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը և կարևորեց տեղի հայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերություններում։

Տպել էջը