ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարը պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության կազմում այցելեց Կոսովո

05 նոյեմբերի, 2018

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ղեկավարած պատվիրակության կազմում այցելեց Կոսովո:

Պրիշտինայում հայկական պատվիրակության անդամներն այցելեցին Սլատինա ռազմական օդանավակայան, հանդիպում ունեցան Կոսովոյի ուժերի (KFOR) հրամանատար, գեներալ Սալվատորե Կուոչիի հետ, ով իր երախտագիտությունը հայտնեց խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայ խաղաղապահների արժեքավոր ներդրման համար։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև դեսպան Հովհաննիսյանը՝ կարևորելով ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների կողմից մշտապես բարձր գնահատանքի արժանացող հայ խաղաղապահների առաքելությունը։

Կոսովոյում առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հետ հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացան հայ խաղաղապահների ծառայության առանձնահատկություններին և կենցաղային պայմաններին։

Տպել էջը