ՀՀ դեսպանի այցը Ռումինիայի Բուզաու քաղաք

16 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 16-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն այցելեց Ռումինիայի խոշոր և դինամիկ զարգացող արդյունաբերական կենտրոններից մեկը՝ Բուզաու քաղաք, որտեղ հանդիպեց Բուզաույի քաղաքապետ պարոն Կոնստանտին Տոմայի (Constantin Toma) հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Ռումինիայի մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցությանը․ ինչպես նաև այդ գործընթացում Բուզաու քաղաքի մասնակցության հնարավորություններին և հեռանկարներին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձան նաև առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, ժամանակակից թվային հարթակում համագործակցություն ծավալելու հնարավորություններին:

Տպել էջը