ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկայացվեց Հայաստանի գեղատեսիլ վայրերը պատկերող նկարազարդ գրքույկ

18 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 18-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկայացվեց ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության կողմից լույս ընծայված Հայաստանի գեղատեսիլ վայրերը և մշակութային հարուստ ժառանգությունը պատկերող նկարազարդ գրքույկ:

Անգլալեզու հրատարակությունն ամփոփում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելությանը տրամադրված Հայաստանի պատմամշակութային կոթողները ներկայացնող բարձրակարգ լուսանկարների շարքը, որոնք ընթերցողի ուշադրությանն են ներկայացնում Հայաստանով մեկ սփռված բազմադարյա տաճարների և քաղաքամայր Երևանի նորարարական լուծումների ուրույն համադրությունը։

Գրքույկն առաջին անգամ օտարերկրացիների ուշադրությանը ներկայացվեց ՆԱՏՕ-ի ամենամյա բարեգործական տոնավաճառի ընթացքում և բարձր գնահատանքի արժանացավ այցելուների կողմից։

 

Տպել էջը