ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելությունը մասնակցեց ՆԱՏՕ-ի բարեգործական տոնավաճառին

18 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 18-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելությունը մասնակցեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացվող ՆԱՏՕ-ի ամենամյա բարեգործական տոնավաճառին: Այս տարի միջոցառմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 39 պետություններ։

Միջոցառման ընթացքում այցելուների ուշադրության կենտրոնում էր հայկական տաղավարում ներկայացված հայաստանյան կոնյակի և գինու հարուստ տեսականին, հրուշակեղենը, ինչպես նաև ձեռագործ հուշանվերներ ու զարդեր:

ՆԱՏՕ-ի բարեգործական տոնավաճառին Հայաստանի առաքելության մասնակցությանը մեծապես նպաստեցին Երևանի կոնյակի գործարանը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը։ Բարեգործական տոնավաճառի ողջ հասույթը տրամադրվում է տարաբնույթ միջազգային բարեգործական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը:

Տպել էջը