Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ

21 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 21-ին Ստրասբուրգում այցելությամբ գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ստրասբուրգի Հայ համայնքի ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի հայազգի պաշտոնյաների հետ։

Հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց Ստրասբուրգ իր այցի նպատակը և հագեցած օրակարգի արդյունքները, ինչպես նաև անդրադարձավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրով նախատեսված համագործակցության ձեռքբերումներին և հեռանկարներին։

ԱԳՆ ղեկավարը Ստրասբուրգի Հայ համայնքի ներկայացուցիչներին և ԵԽ հայազգի պաշտոնյաներին ներկայացրեց Հայաստանում տեղի ուենցած վերջին ներքաղաքական զարգացումները, երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ անդրադառնալով միջազգային հարաբերությունների տարբեր գործընթացներում Հայաստանի ներգրավվածությանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

 

Տպել էջը